12/08/2026
Երեմյան ընկերությունների խմբի Լավաշ ռեստորանը Երևանի մասին մի նոր պատմություն հյուսեց՝ ավելի գունեղ, ավելի արևոտ ու լավաշաբույր։
Այստեղ հայկական նախաճաշերի պարզությունը դարձավ քաղաքի առավոտների հմայքը, իսկ երևանյան հյուրընկալությունը գտավ իր համեղ այցեքարտերը՝ լեգենդար լավաշյան միլֆեյը, Գինեսի գաթան և լավաշով ղափաման։
Այսօր Լավաշը զբոսաշրջիկների ամենացանկալի հասցեներից մեկն է՝ մի վայր, որտեղից սկսվում է Հայաստանի համերի բացահայտումը։
Լավաշի սիրո բանաձևը պարզ է՝ յուրաքանչյուր հյուրին սպասել ջերմությամբ, դիմավորել գրկաբաց ու փոխանցել Երևանի անկրկնելի կոլորիտը։