25/09/2026
🤝Երեքշաբթի երեկո, արդյունավետ կապեր / նեթվորքինգ։
Կապերը որոշում են ամեն ինչ: Այս աշխարհում ամեն ինչ գոյություն ունի միայն մնացածի հետ կապի շնորհիվ: Ոչինչ չի կարող մեկուսացած գոյություն ունենալ:
Սիլիկոնյան հովտի մշակույթն ու բարձրորակ սուրճը «Ground Zero»-ում։
💡«Սրճելիս կարելի է քննարկել բիզնես-գաղափարներ, շփվել հավանական ներդրողների հետ, ներդրումներ ներգրավվել, աճել, զարգանալ, կիսվել փորձառությամբ, նոր ընկերներ ու գործընկերներ ձեռք բերել: Աշխարհի առաջին վենչուրային գործարքը մոտ 4 դար առաջ եղել է հենց սուրճի շուրջ»:
🙌Երեկ, Առաջին Բիզնես Դպրոցի Թիմով այցելել էինք՝ Սարյան 1 հասցեում գտնվող «Ground Zero», որ եկել է միավորելու Սիլիկոնյան հովտի մշակույթն ու երևանյան կոլորիտը:
Ընկերության համահիմնադիր, Առաջին Բիզնես Դպրոցի գործընկեր /դասախոս՝ Կարեն Գյուլբուդաղյանը, մեր Թիմին ներկայացրեց սրճարանի ստեղծման գաղափարը, հիմնական մշակույթը, ինչպես նաև համագործակցության և փոխօգնության կարևորությունը գործարարության մեջ։
Հիշեցնենք👇
Կարեն Գյուլբուդաղյանն առանձնանում է որպես տեսլական առաջնորդ՝ միավորելով 30 և ավելի տարիների փորձը կառավարության, խորհրդատվական, բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական գործընկերության ոլորտում: Նա ճանաչված է նրանով, որ օգնել է UC Berkeley's SkyDeck-ը վերածել համաշխարհային accelerator-ի, մշակել է Yahoo-ի բիզնեսի խթանման նորարարական ծրագիրը և առաջնորդել datacenter ռազմավարության հաջողմանը: Որպես Strategic Value Ventures-ի հիմնադիր՝ նա օգնել է 25 հայկական ստարտափների, այդ թվում՝ Krisp-ին և SuperAnnotate-ին, համաշխարհային ճանաչում ձեռք բերել: