Anti Tapor

Anti Tapor Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Anti Tapor, туманян 57, Stepanakert.

https://www.instagram.com/florence.garden.stepanakert/?hl=en
«Մի պատառ սեր»
Կարելի՞ է քարերի հետևից ընկնել, տների պատերին ու գույներին ձուլվել, արևի շողի հետքով քայլել ու հիշողությունների մի տուն հասնել… Կարելի՛ է:
Տաք պատերով շենք, ուր պատուհաններից ոչ թե լույսը ներս է մտնում, այլ այն բազմապատկվում ու «արցախագույն» է դառնում:
Արևով ու կյանքով թաթախված այս տունը հիշողությունների կամուրջ է հնի ու

նորի մեջտեղում:

Հնի ու նորի այս ճամփաբաժանում բացվում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի վեհ տեսարանը, որտեղից սկսվում է մայր քաղաքի հաղթանակած պատմությունը:
Պատմությունները միաձուլվել են մի շրջանակի մեջ ու նայում են թումանյանական խորհրդավորությամբ, իմաստությամբ «բալկոններից» դեպի ցած…
«Ցած», ուր Թումանյան փողոցի տրամաբանությունը տանում է մինչև հրապարակ, որտեղ հնի ու նորի մեջտեղում «ֆլորենս Գարդենն է»՝ հայկական «Ֆլորենսը»:

-Լուսաբացի ալարկոտ արթնության մեջ սուրճս եմ խմում.
տարբեր տարիքի անծանոթների հետ, որոնք կարծես ճակատագրի նույն կեղևում են ամփոփված կամ մի սնդուկում:
Ահա, անկյունում դրված, խնամքով պահված մի փայտյա սնդուկ, որին տատս սանդղ էր ասում՝ խորանարդաձև կտրտած ու կարմիրով ներկած, որով 14 տարեկանում հարս էր եկել, և որում նրա հոգեպահուստներն էին՝ արծաթյա քյամարը, ճակատնոցը, կոպեկներ, փուճեր, կոճակներ, կերպասից զգեստը, անհայտ կորած քեռուս ռազմաճակատային նամակներն ու նշանածի լուսանկարը, որին դիպչել չէր կարելի, ավելուկի մի կապ, չորացրած դաղձ, ուրց, մասուր, խունկ, շաքարի փոշի, քացախ, թթի օղի, սոխ ու սխտոր...
Սնդուկ կամ, այսպես կոչված, համի ու հոգու պահոց, մի գանձարան, որ ամփոփում էր մեր մանկության գույները, հիշողություններն ու համեմունքները...
Հիմա նման մի սնդուկում մենք ենք, որտեղ զարմանալիորեն հարազատության չափ տաք է:
Այստեղ ինձ ոչինչ էլ չի պակասում, միայն
-«Խնդրում եմ ինձ … »:
Այս տունը՝ ջերմ ու մտերիմ, պատերին՝ նկարներ հին, խաղի լուսանկար՝ պատշգամբին, աշնան այն օրվա նկարը լեռներից ու լիքը սեղանը համերի:
***
Երբ այս բոլոր փոքր իրերը, առարկաները, մասերն ու դետալները, որոնք կազմում են «տունը», սկսում են քանդվել, կորել, արժեզրկվել, հենց այդ ժամանակ «տունը» դառնում է տարածք կամ շենք, որն ուղղակի իր տեղն է զբաղեցնում քաղաքում:
«Ֆլորենսը» ուղղակի շենք չէ, այստեղ են ապրում ՄԵՐ և ՁԵՐ «ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»:
-Արի՛ «տուն»՝ Florence ՝ հիշողության հետևից

30/10/2025

#եկեղեցի #Արգել #լուսակերտ

30/09/2025

Բաքվի՝ Նախիջևանի հետ ցամաքային ուղիղ կապ ունենալու իրական նպատակներն ալիևյան ռեժիմի շահերն են: Ցանկալի «միջանցքն» ավելի շատ Ալիևի ընտանեկան և Ադրբեջանի աշխարհաքաղաքական շահերի տիրույթում է, քան՝ Նախիջևանի հասարակ բնակչության։

Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել և ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը, իսկ «վերականգնում» անվան տակ փորձու...
25/09/2025

Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել և ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը, իսկ «վերականգնում» անվան տակ փորձում է աշխարհին ցույց տալ իր «բազմամշակութայնությունը»
https://geghard-saf.am/712/shushi-armenian-church/

22/09/2025

Ղարաբաղը եղել է, երբ քարտեզի վրա անգամ Ադրբեջան անունը չի եղել․ ռուս քաղաքագետ, հրապարակախոս, պատմական գիտությունների դոկտոր, «Պատմական հեռանկարի ուսումնասիրության հիմնադրամ»-ի նախագահ Նատալյա Նարոտչնիցկայան։

19/09/2025

Արևելյան Այսրկովկասի մուսուլմանները մինչև 19-րդ դարը տեղական թյուրքերենով գրված ստեղծագործություններ չեն ունեցել։

16/09/2025

📌 1918-1920 թվականների ադրբեջանական պետությունը ոչ միայն «ժողովրդավարական» չէր, այլև չէր կարող կոչվել «Արևելքի ժողովուրդների առաջին ժողովրդական պետություն»։
📚 Այսօր այդ միֆը հաճախ օգտագործվում է քարոզչական նպատակներով, սակայն պատմական փաստերը ցույց են տալիս լրիվ այլ իրականություն։ #ՊատմականՃշմարտություն #ИсторическаяПравда #Պատմություն #Հայաստան #Ադրբեջան #ՊատմականՓաստեր #Ցեղասպանություն #Պանթյուրքիզմ #Ժողովրդավարություն #ՊատմականԱրժանապատվություն #Հիշողություն #ԱդրբեջանականՊրոպագանդա #ՀեյդարԱլիև #ԿեղծԻնքնություն

02/09/2025

Ադրբեջանցիների գործելաոճը ծայրահեղ վտանգավոր է․ բոլոր դաշտերը փորձում են լցնել հակահայկական հրապարակումներով, որոնք հետագայում դիտարկվելու են որպես գրաքննված, տպագրված գիտական գիտելիք․ @подписчики Գեղարդ Հիմնադրամ / Geghard Foundation Gor Margaryan #ՊատմականՃշմարտություն #ИсторическаяПравда #ФальшиваяИдентичность #ИсторияАзербайджана #ԱդրբեջանականՊրոպագանդա

01/08/2025

«Մեզ թաթար են անվանել, հետո թուրք, հիմա՝ ադրբեջանցի… Իսկ ո՞րն է մեր ազգությունը» — Հեյդար Ալիև, 1996թ․
Երբ սեփական երկրի առաջնորդն է կասկածում «ազգության» իրականությանը։
«Нас называли татарами, потом турками, теперь — азербайджанцами… Так какая же у нас национальность?» — Гейдар Алиев, 1996 г.
Когда даже лидер страны сомневается в подлинности «нации».

#ИсторическаяПравда #ИсторияАзербайджана #ГейдарАлиев #ФальшиваяИдентичность

#ՊատմականՃշմարտություն #ԱդրբեջանիՊատմություն #ՀեյդարԱլիև #ԿեղծԻնքնություն

01/08/2025

«Ադրբեջանի Հանրապետությունում ամեն ինչ արհեստական էր, «ոչ իրական»՝ սկսած անվանումից»։
20-րդ դարի ռուս գեներալ Անտոն Դենիկին

01/08/2025

«Ադրբեջանի Հանրապետությունում ամեն ինչ արհեստական էր, «ոչ իրական»՝ սկսած անվանումից»։
20-րդ դարի ռուս գեներալ Անտոն Դենիկին

Address

туманян 57
Stepanakert
375000

Opening Hours

Monday 11:00 - 00:00
Tuesday 11:00 - 00:00
Wednesday 11:00 - 00:00
Thursday 11:00 - 00:00
Friday 11:00 - 00:00
Saturday 10:00 - 00:00
Sunday 10:00 - 00:00

Telephone

+37447966666

Alerts

Be the first to know and let us send you an email when Anti Tapor posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share