Aznavour Cafe

Aznavour Cafe Aznavour Cafe established in 1997.
(437)

Բացվելով 1997 թվականին` անձնակազմի համառ ջանքերի շնորհիվ “Ազնավուր” սրճարանը շատ կարճ ժամանակահատվածում բարգավաճեց և իր ուրույն տեղը գրավեց քաղաքի լավագույն սրճարանների շարքում: Յուրօրինակ ոճով կահավորված ինտերիերն ու հարմարավետ բազմոցներն ապահովում են հաճախորդների լիարժեք հանգիստը: Անկրկնելի երաժշտությունը`ներդաշնակ ինտերիերին , կտրում է ձեզ միօրինակ իրականությունից ու տեղափոխում մի այլ աշխարհ, ուր ասես ժամանակը կանգ է առնում` հնարավորություն տալով կտրվել հոգսաշատ կյանքի խելահեղ ընթացքից:

Այստեղ, մեր շեֆ-խոհարարի` աշխարհի խոհանոցների վերաբերյալ փայլուն գիտելիքների շնորհիվ, դուք կարող եք վայելել համադամ խորտիկներ: Անընդհատ թարմացվող ճաշացանկերում տեղ են գտնում տարբեր մշակույթների խոհանոցների նմուշներ` տալով ընտրության լայն հնարավորություն ու բավարարելով ցանկացած քմահաճ քիմքի պահանջները:

Բարում տեղ են գրավել աշխարհի տարբեր անկյուններում ստեղծված և հիրավի, բարձր գնահատականների արժանացած խմիչքներ: Մեր բարմենները, որոնք ամենամյա վերապատրաստում են անցնում Մոսկվայում, անգերազանցելի են կոկտեյլների պատրաստման գործում, ինչի փայլուն ապացույցն է բարմենների միջազգային առաջնության 2010թ. Հայաստանի նախընտրական փուլը, որտեղ մեր բարմեններից Արման Ղազարյանը գրավեց երկրորդ հորիզոնականը, իր` “ Blue tangerine” կոկտեյլով:

Մենք ամեն ինչ անում ենք որպեսզի ապահովոնք մեր հյուրերի լիարժեք հանգիստը և պատրաստ ենք ավելիին:

Address

Nayri Zaryan Str. 25/1
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 00:00
Tuesday 09:00 - 00:00
Wednesday 09:00 - 00:00
Thursday 09:00 - 00:00
Friday 09:00 - 00:00
Saturday 09:00 - 00:00
Sunday 09:00 - 00:00

Telephone

+37477297879

Alerts

Be the first to know and let us send you an email when Aznavour Cafe posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share