Kyavari

Kyavari Քյավառի - Մեր խամն ու խոտը հուրիշա)

Հայտնի է, որ համեղ սնունդը ապահովում է բարձր տրամադրություն և լավ ինքնազգացողություն: Այդ իսկ պատճառով, մեր միակ նպատակն է ապահովել Ձեզ համեղ, բարձրորակ և առողջ սնունդով: 1829-1830 թվականներին Բայազետից ներգաղթում են 240 ընտանիք, բնակություն հաստատում Սևանա լճի ավազանում, հիմնադրելով Նոր Բայազետը։ 1995թ. ին բնակավայրը վերանվանվում է Գավառ, նույն ինքը՝ բոլորիս հայտնի Քյավառը: Այդ ընտանիքները, պահպանելով իրենց նախնիների ավանդույթներն ու սովորույթները, իրենց հետ բերում են Քյավառին բնորոշ համեղ կերակրատեսակներ և քաղցրավենիքներ, որոնցից են քյուֆթան, գաթան, փախլավան, շաքար-լոխումը և այլն: Քյավառի ամենահայտնի ճաշատեսակը՝ քյուֆթան, պատրաստվում է փայտի վրա ծեծած մսից, որից էլ պատրստում են գնդեր և եփում ջրում: «Քյավառի»-ի նպատակն է համեղ և պատշաճ ներկայացնել մեր ավանդական ուտեստները ինչպես մայրաքաղաքի բնակիչներին, այնպես էլ նրա հյուրերին: «Քյավառի»-ում դուք հնարավորություն կունենաք վայելելու ավանդական ուտեստները նոր և ինքնատիպ մոտեցմամբ, պատրաստված սիրով, միմիայն թարմ և բարձրորակ սննդամթերքից: Այստեղ Ձեզ սպասում են համեղ անակնկալներ Քյավառի այլ կերակրատեսակների տեսքով, որոնցից մեկն է մեր հայտնի թավա-քյաբաբը: Դարձրեք Ձեր օրը հաճելի՝ համեցեք «Քյավառի», և մենք խոստանում ենք դառնալ Ձեր համեղ բարեկամը:

Address

Tumanyan 2/1
Yerevan
0001

Opening Hours

Monday 10:00 - 23:00
Tuesday 10:00 - 23:00
Wednesday 10:00 - 23:00
Thursday 10:00 - 23:00
Friday 10:00 - 23:00
Saturday 10:00 - 23:00
Sunday 10:00 - 23:00

Telephone

098978009

Alerts

Be the first to know and let us send you an email when Kyavari posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category