Renommée

Renommée An exceptional fine dining restaurant offering haute cuisine paired with the best selection of wine. Restaurant starts serving at 18:00 pm.

🇬🇧 “Renommée” is an exceptional restaurant in Armenia offering haute cuisine to its guests. Real gourmets who know the intricacies of the art of creating haute cuisine will appreciate the signature dishes of the restaurant. “Renommée” is a restaurant with 26 seats. Here the guests are introduced to dinner with 10-12 unique dishes, author's set menu, selection of the best wines, unique service, individual approach. "Unique" - under this symbolic motto, “Renommée” is presented, because here special importance is attached to the products from which the signature dish is created, with unexpected and wonderful taste combinations, as well as the range of wines paired properly with the served food, in an individual approach to every guest and with an exclusive style of service rendered.

“Renommée” bears symbolism as a name for the restaurant, as it means reputation, in translation from French. This restaurant is the best proof of the reputation, honor and authority earned by “Yeremyan Projects” over the years of work.
________________________________________________________________________

🇷🇺 «Реноме» - исключительный ресторан в Армении, предлагающий своим гостям высокую авторскую кухню. Настоящие гурманы, ценящие высокий профессионализм шеф-поваров и знающие тонкости искусства создания высокой кухни, по достоинству оценят авторские блюда ресторана. «Реноме» - ресторан рассчитанный на 26 мест. Здесь гостям представлено авторское сет-меню, состоящее из 10-12 уникальных блюд, выбор лучших вин и уникальный сервис. Ресторан работает с 18:00 вечера.

«Особенный» - под этим символическим слоганом представлен «Реноме», ведь здесь особое значение придается продуктам, из которых создано авторское блюдо, с неожиданными и замечательными вкусовыми сочетаниями, так и ассортименту вин, которые подаются с различными блюдами, индивидуальному подходу к каждому гостю. Символично также название «Реноме», которое в переводе с французского означает репутация, авторитет. Ресторан является лучшим доказательством обретенной за годы репутации и авторитета компании “Еремян Проджектс”.
________________________________________________________________________

🇦🇲 «Ռենոմե»-ն Հայաստանում իր տեսակի մեջ եզակի և առաջին ռեստորանն է, որը հյուրերին ներկայանում է բարձր հեղինակային խոհանոցով։ Գաստրոնոմիայի իրական գիտակներն, ովքեր սիրում և գնահատում են խոհարարների բարձր պրոֆեսիոնալիզմն ու քաջատեղյակ են բարձր խոհանոցի ուտեստների պատրաստման արվեստի մանրամասներին, կգնահատեն ռեստորանի առանձնահատուկ և հեղինակային ուտեստներով ճաշացանկը:

«Ռենոմե»-ն՝ 26 հյուրի համար նախատեսված ռեստորան է: Այստեղ հյուրերին ներկայացվում է՝ 10-12 յուրահատուկ ուտեստով հեղինակային սեթ-մենյու, լավագույն գինիների ընտրանիով, յուրահատուկ սպասարկմամբ և անհատական մոտեցումով։ Ռեստորանը գործում է երեկոյան 18:00-ից:

«Առանձնահատուկ»: Այս խորհրդանշական կարգախոսով է ներկայանում «Ռենոմե»-ն, քանի որ այստեղ հատուկ կարևորություն են ստանում թե՛ այն մթերքները, որոնցից պատրաստվում է հեղինակային ուտեստն՝ անսպասելի ու հրաշալի համային համադրություններով, թե՛ գինիների տեսակները, որոնք մատուցվում են տարբեր ուտեստներին կից, թե՛ անհատական մոտեցումը յուրաքանչյուր հյուրին և յուրահատուկ սպասարկման ոճը։

Խորհրդանշական է նաև «Ռենոմե» անվանումը, որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է՝ հեղինակություն, համբավ։ Այս ռեստորանը լավագույն ապացույցն է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության տարիների ձեռք բերած համբավի, բարձր պատվի և հեղինակության։
________________________________________________________________________

29/07/2026

Ռենոմեում յուրաքանչյուր մանրուք մտածված է՝
ձեզ փոխանցելու բացառիկ փորձառություն՝
համերի, բույրերի և զգացողությունների ներդաշնակությամբ։

▪️Բարձր խոհանոցի առանձնահատուկ աշխարհ ուղևորությունն այս անգամ անցնում է Ռենոմեի մյուս խոհարարական գլուխգործոցով՝ «Խորով...
27/07/2026

▪️Բարձր խոհանոցի առանձնահատուկ աշխարհ ուղևորությունն այս անգամ անցնում է Ռենոմեի մյուս խոհարարական գլուխգործոցով՝ «Խորոված սմբուկ»։
Այն հայրենի բնության հողից, ջրից ու արևից սնված բարձրակարգ մթերքների և շեֆ-խոհարարի բացառիկ տաղանդի կատարյալ համադրությունն է։

15/06/2026

▪️ Ռենոմեում բարձր հեղինակային խոհանոցի համային ճամփորդությունն առանձնահատուկ է դառնում շեֆ խոհարարի տաղանդով ստեղծված սեթ մենյուի, զուսպ և շքեղ միջավայրի և լավագույն գինիների յուրահատուկ մատուցման շնորհիվ։
Փորձառություն, որ հնարավոր չէ գտնել մեկ այլ վայրում։

Ճամփորդություն դեպի համերի և երևակայության աշխարհ:Ռենոմեի սեթը պատմում է բարձր հեղինակային խոհանոցի կատարելության և անկր...
05/06/2026

Ճամփորդություն դեպի համերի և երևակայության աշխարհ:
Ռենոմեի սեթը պատմում է բարձր հեղինակային խոհանոցի կատարելության և անկրկնելիության մասին։ Այստեղ շեֆ խոհարարի ձեռքերում կյանք ու առանձնահատուկ մարմնավորում են ստանում ամենապարզ և ամենաքմահաճ մթերքները՝ ստեղծելով համային ճամփորդության բոլորովին նոր փորձառություն։

▪️ Հատուկ հարցարզույց՝ WhereToEat  միջազգային մրցանակաբաշխությանը՝ https://wheretoeat.ru/.../tekhnika-estetika-i-emotsiy...
30/05/2026

▪️ Հատուկ հարցարզույց՝ WhereToEat միջազգային մրցանակաբաշխությանը՝
https://wheretoeat.ru/.../tekhnika-estetika-i-emotsiya/

Renommée ռեստորանը WhereToEat 2026 միջազգային մրցանակաբաշխության լավագույն ռեստորանների ցանկում է՝ Top 30-ում, տասնյակ հազարավոր ռեստորանների շրջանում։

Կարեն Խաչատրյանը՝ Renommée ռեստորանի շեֆ-խոհարարը (WhereToEat 2026-ի կողմից՝ լավագույն խոհարար), հարցազրույցում խոսել է ժամանակակից հայկական և բարձր հեղինակային խոհանոցների առանձնահատկության, միջազգային փորձառության և երիտասարդ խոհարարների կրթության վերաբերյալ։

▪Ախթամար բրենդիով շոկոլադ, դիլիջանյան տրյուֆելից պաղպաղակ և սպիտակ սունկ․ անհավանական թվացող աղանդեր, որը մեր քիմքի համա...
18/05/2026

▪Ախթամար բրենդիով շոկոլադ, դիլիջանյան տրյուֆելից պաղպաղակ և սպիտակ սունկ․ անհավանական թվացող աղանդեր, որը մեր քիմքի համար բացահայտում է համային բոլորովին նոր, միաժամանակ հակասական ու ներդաշնակ ճամփորդություն։
Աղանդերում առանձնահատուկ տեղ ունեն շոկոլադի տարբեր տեքստուրաները, տրյուֆելի նուրբ պաղպաղակը, յուզուն և սպիտակ սունկը։

06/05/2026

Ռենոմեի առանձնահատուկ փորձառությունը սկսվում է մարդկանցից։

Այստեղ բարձր խոհանոցը միայն համերի մասին չէ․ այն մարդկանց մասին է, ովքեր ստեղծում են համային կատարելություն։
Հայկական բնությունից ներշնչված հեղինակային խոհանոցը՝ շեֆի ձեռագրով, հանդիպում է մարդկային տաղանդին` ստեղծելով յուրահատուկ ճանապարհորդություն։

Ռենոմե ռեստորանը միջազգային հեղինակավոր WhereToEat մրցանակաբաշխությունում արժանացել է բարձր գնահատանքի։Մրցանակաբաշխությա...
18/04/2026

Ռենոմե ռեստորանը միջազգային հեղինակավոր WhereToEat մրցանակաբաշխությունում արժանացել է բարձր գնահատանքի։

Մրցանակաբաշխության արդյունքներով Ռենոմեն ճանաչվել է Հայաստանի լավագույն ռեստորան՝ ներկայացնելով հայկական բարձր հեղինակային խոհանոցը՝ եզակի ձևաչափով ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային հարթակում։
Ռենոմեի շեֆ-խոհարար Կարեն Խաչատրյանը արժանացել է «Հայաստանի լավագույն շեֆ խոհարար» մրցանակին։

Տարբեր երկրների հազարավոր ռեստորանների շարքում Ռենոմեն ընդգրկվել է նաև լավագույն 30-յակում՝ հաստատելով իր դիրքը միջազգային գաստրոնոմիական քարտեզում։

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը ներկա էին լավագույն 100 ռեստորանների ներկայացուցիչներ, ռեստորատորներ, շեֆ խոհարարներ, շեֆ հրուշակագործներ, սոմելյեներ, ինչպես նաև միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ և ֆուդ քննադատներ։

Միջոցառմանը նախորդած գալա ընթրիքի շրջանակում աշխարհի տարբեր երկրների առաջատար շեֆ խոհարարները ներկայացրել են հեղինակային սեթ մենյուներ։ Ընտրված 9 շեֆ խոհարարների թվում էր նաև Ռենոմեի շեֆ-խոհարար Կարեն Խաչատրյանը, ով ներկայացրեց իր հեղինակային ուտեստը՝ արժանանալով միջազգային բարձր գնահատանքի։

Ռենոմեի համար սա ոչ միայն ձեռքբերում է, այլև կարևոր քայլ՝ հայկական բարձր խոհանոցը միջազգային հարթակում ներկայացնելու ճանապարհին։

17/04/2026
Էջմիածնի ապուրը «Ռենոմե»-ում վերաիմաստավորվում է շեֆ-խոհարարի հեղինակային մեկնաբանությամբ։ Ավանդական բաղադրատոմսին նա բո...
02/04/2026

Էջմիածնի ապուրը «Ռենոմե»-ում վերաիմաստավորվում է շեֆ-խոհարարի հեղինակային մեկնաբանությամբ։ Ավանդական բաղադրատոմսին նա բոլորովին նոր շունչ է հաղորդել՝ վերածելով այն նրբաճաշակ և առանձնահատուկ խոհարարական փորձառության։

Address

Pavstos Buzand Street, 91
Yerevan

Opening Hours

Monday 18:00 - 00:00
Tuesday 18:00 - 00:00
Wednesday 18:00 - 00:00
Thursday 18:00 - 23:00
Friday 18:00 - 00:00
Saturday 18:00 - 00:00
Sunday 18:00 - 23:00

Telephone

+37499544433

Alerts

Be the first to know and let us send you an email when Renommée posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Renommée:

Shortcuts

Share

Category