31/01/2025
🔥Տյառնընդառաջը հայ ժողովրդի սիրելի տոներից է, որը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։
Այս տարի ԶԱՆԻ-ում նշում ենք Տյառնընդառաջը հատուկ ձևաչափով՝ ավանդույթի ողջ գեղեցկությամբ։
Ի՞նչ է սպասվում:
🔥 Խարույկ՝ տոնի գլխավոր խորհրդանիշը
🥜 Ծիսական աղանձ և քաղցր հյուրասիրություն
🎶 Երաժշտություն՝ տոնական տրամադրությամբ
✨Ըստ ժողովրդական ավանդույթի, Տյառնընդառաջի գլխավոր ծեսը խարույկ վառելն ու նրա շուրջ տոնակատարությունն էր։ Խարույկը պատրաստվում էր հիմնականում ցորենի հասկերից, իսկ դրա շուրջ կանայք սկուտեղով պտտեցնում էին տոնական կերակրատեսակները՝ փոխինձ, չամիչ, աղանձ, ընկույզ և բոված սիսեռ։ Տոնի ամենասիրելի պահը կրակի վրայով ցատկելն էր, որը նորապսակների համար համարվում էր ընտանեկան երջանկության և բարեկեցության խորհրդանիշ։
Միացեք մեզ այս ջերմ ու լուսավոր երեկոյին՝ զգալու հայկական մշակույթի ուժն ու ջերմությունը։
Ամրագրում՝ [+374 95 444411]
[ք. Ծաղկաձոր, Իսահակյան փող., 8]
#Տյառնընդառաջ #Խարույկ #ՀայկականԱվանդույթներ #ԶանիՌեստորան #ԸնտանեկանՕրհնություն