Մենք կկիսենք Ձեր հետ մեր բարի տրամադրությունը առավոտից մինչև ուշ երեկո:
Սկսեք Ձեր օրը թեթև նախաճաշից և բուրումնավետ և զարթուցիչ սուրճով: Մենք համոզված ենք Դուք կցանկանաք վերադառնալ և համտեսել համեղ ճաշատեսակներ, որոնք մեր խոհարարը մեծ հաճույքով կպատրաստի Ձեր համար: Գները մեզ մոտ ամենամատչելին և ամենաարժան են:
Երեկոյան, երբ կցանկանաք անցկացնել
հաճելի երեկո Երևանի սրտում, մեր դռները միշտ բաց են: Մենք Ձեզ առաջարկում ենք երկու տարբեր միջավայրեր մեկ վայրում: Առանձնացված սրահում, որը կահավորված է հին հայկական ոճով, Դուք կարող եք Ձեր իսկ ձեռքով պատրաստել ավանդական հայկական խորոված և հյուրասիրել Ձեր մտերիմներին:
ՈՒնենալով հայկական և եվրոպական խոհանոցների հարուստ ճաշացանկ, մենք համոզված ենք, որ ցանկացած հաճախորդ Մեզ մոտ կգտնի իր ճաշակին համապատասխան ուտեստներ:
20 տարուց ավել լինելով սպսարկման ոլորտում, մենք լավ գիտակցում ենք Ձեր հանգստի արժեքը, այդ իսկ պատճառով Մեզ մոտ արված է ամեն ինչ, Ձեր հանգիստը արժանավայել կազմակերպելու համար:
Հաճելի երաժշտություն և բարեխիղճ սպասարկում...
Մեր աշխատանքի ամենաբարձր գնահատականը, մեր հաճախորդների ժպիտն է...