29/05/2026
Մենք ❤️❤️❤️
🌟 Ծանոթացեք մեր անդամների հետ․ Ասյա Դալլաքյան
Ուրախ ենք ներկայացնել AYWA-ի նոր անդամ, Perle Restaurant ռեստորանի համահիմնադիր Ասյա Դալլաքյանին։
Ասյան բերում է ավելի քան 25 տարվա փորձ ՏՏ ոլորտում, այդ թվում՝ 13 տարի Microsoft միջազգային կորպորացիայում, որտեղ նա աջակցել է Հայաստանի և տարածաշրջանի ընկերություններին թվային տրանսֆորմացիայի գործընթացներում։
Perle Restaurant-ի ստեղծման գաղափարին նա միացել է անմիջապես՝ այն կիսելով որպես նախաձեռնություն, որի նպատակն է ուժեղացնել կանանց դերը գյուղական համայնքներում և սննդի միջոցով ստեղծել էմոցիոնալ, հիշվող փորձառություններ հասարակության համար։
Perle Restaurant-ում արվեստն ու խոհանոցը միավորվում են մեկ տանիքի տակ։ Սա վայր է, որտեղ ստեղծագործականությունը, ջերմությունն ու արժեքները ձևավորում են յուրահատուկ փորձառություններ՝ հավասարապես հարմար մտերմիկ ընթրիքների, ուրախ հավաքույթների և հիշարժան առիթների համար։
Perle Restaurant-ը իր դռները բացել է 2023 թվականի նոյեմբերի 28-ին և այս կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է ամրապնդել իր դիրքերը՝ դառնալով Լոռու մարզի ամենացանկալի և առանձնահատուկ վայրերից մեկը։
Մեր կարգախոսն է՝
«Սնունդ և արվեստ՝ մեկ տանիքի տակ»։
AYWA-ին Անդամակցության համար լրացնել հղումը` https://forms.gle/s423JPSN64ohHpLs6