12/02/2024
Եկեք ծանոթանանք😉🤝
ՕՍՏ գերմաներենից թարգմանաբար նշանակում է արևելք: Մենք փորձել ենք հայկական և արևելյան խոհանոցները միաձուլել և ստանալ ՕՍՏ-ին բնորոշ յուրահատուկ համեր:
2️⃣0️⃣0️⃣3️⃣ թվականի մարտի 1️⃣-ին հիմնադրվեց մեր փոքրիկ սննդի կետը Մաշտոց 20 հասցեում, որը գործում է մինչ այսօր և օրեցօր ավելի բարելավվում : Այո, այո, արդեն 21 տարի է մենք աշխատում ենք գոհացնել մեր ամենաքմահաճ և սիրելի հաճախորդներին, ամենակարևորը անում ենք դա սիրով և մեծ ոգևորվածությամբ, քանի որ ամեն օր ստանում ենք ջերմ և գոհունակ խոսքեր հենց ձեր կողմից❤️
Այս 2️⃣1️⃣ տարիների ընթացքում ունեցել ենք մեծ դժվարություններ, վայրէջքներ ⬇️ և վերելքներ ⬆️
2016 թվականին հիմնվեց մեր 2-րդ` ավելի մեծ և բազմազան մենյուով Ost foods and wine-ը Սարյան 16 հասցեում:
Վերջին տարում ունեցել ենք 2 նոր մասնաճյուղ
Մաշտոց 5 (Փակ շուկա) և Էրեբունի մոլլում
Ցանկությունները, նպատակները և պահանջները շատ են: Մեր թիմը ջանք չի խնայում ձեզ ավելի գոհացնելու և նորություններ պարգևելու համար:
Սիրով ՕՍՏ-ի թիմ❤️