01/09/2026
Մեզ շատ հաճախ մի հարց են տալիս․ «Ինչո՞ւ է Armenia Center-ը իր սոցիալական էջերը վարում ռուսերեն և իսպաներեն, այլ ոչ թե հայերեն»։ 🇦🇲❤️
Այսօր որոշեցինք մայրիկիս հետ միասին պատասխանել այդ հարցին՝ իհարկե, մեր մայրենի հայերենով։
Մենք շատ ենք սիրում ու գնահատում մեր լեզուն, մեր մշակույթն ու մեր արմատները։ Armenia Center-ը ստեղծվել է հենց այն ցանկությամբ, որ այստեղ՝ Իսպանիայում, կարողանանք կիսվել Հայաստանի մի փոքրիկ մասնիկով։ 🇦🇲
Բայց մեր դռները բաց են բոլորի համար։ ❤️ Այդ պատճառով մեր տեսանյութերը հիմնականում նկարահանում ենք ռուսերեն և իսպաներեն, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ կարողանան ճանաչել հայկական խոհանոցը, մեր ավանդույթները և զգալ հայկական ջերմ հյուրընկալությունը։
Իսկ հայերենը եղել է, կա և միշտ կլինի մեր սրտում, մեր ընտանիքում և մեր Armenia Center-ում։ 🇦🇲❤️
Շնորհակալ ենք յուրաքանչյուրին, ով դիտում է մեզ, աջակցում, մեկնաբանություններ գրում և գալիս մեզ հյուր։
Մենք ձեզ սիրում ենք և միշտ սիրով սպասում ենք Armenia Center-ում։ 🫶🇦🇲